Tuesday, December 20, 2011

Թվային լուսանկարչության թեմատիկ ցուցահանդես

Այսօր Իջևանի թիվ 4 դպրոցում  մեդիախմբի նախաձեռնությամբ կազմակերպվեց թվային լուսանկարչության ցուցահանդես: Աշակերտական խորհրդի առաջարկով ընտրվեցին ցուցահանդեսի  թեմաները: Դրանք էին ,,Երեխաների իրավունքները,, և ,,Դպրոցական խճանկար,,:  Մեկ ամիս շարունակ դպրոցի 1-9-րդ դասարանների աշակերտները իրենց աշխատանքներն էին ներկայացնում մեդիախմբին: Քննարկումների արդյունքում ընտրված նկարները դարձան այսօրվա ցուցահանդեսի նյութը: Ցուցահանդեսի մուտքն  իրենց ելույթով բացեցին Վահեն և Մայան: Յուրաքանչյուր աշակերտ մեկնաբանեց իր ներկայացրած լուսանկարը: Երեխաները, ուսուցիչներն ու հյուրերը հիացմունքի հաճելի պահեր ապրեցին: Մասնակից աշակերտները ոգևորված էին ձեռք բերած հաջողություններով և հեռացան`  հաջորդ ցուցահանդեսին մասնակցելու ակնկալիքով...

Tuesday, December 13, 2011

,,Միանանք հանուն հավասար հնարավորությունների,,


,,Մատչելի Տավուշ,, խորագիրն էր կրում այսօր` դեկտեմբերի 13-ին ,,Հույսի կամուրջ,,  ՀԿ-ի կողմից կազմակերպված երթը:  ,,Միանանք հանուն հավասար հնարավորությունների,, նշանաբանով երթին միացավ Իջևանի թիվ 4 դպրոցի աշակերտական խորհուրդը: Երթի նպատակն էր հասարակության ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամություն  կամ հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնդիրները և  սոցիալական ինտեգրման անհրաժեշտությունը: Երթը ավարտվեց Տավուշի մարզպետարնի դահլիճում` հանդիսավոր միջոցառումով: Ներկայացվեց ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի 15 տարների կատարած աշխատանքը: Իրենց բարձր գնահատականը, շնորհակալությունը, սերն ու ջերմությանն արտահայտեցին մարզային իշխանությունները, ծնողներն ու երեխաները: Տավուշի մարզպետարանի որոշմամբ ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Թադևոսյանին շնորհվեց Տավուշի մարզի պատվավոր քաղաքացու կոչում:  

Sunday, December 11, 2011

Մարդու իրավունքների պաշտպանություն

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն էՕրվա առիթով ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպությունում սեմինար քննարկում էր: Միջոցառմանը մասնակցում էին  նաև քաղաքի դպրոցների  աշխորհրդի անդամ աշակերտները: ,,Մարդու իրավունքների պաշտպանությունը,, թեմայով շնորհանդեսի ներկայացմամբ միջոցառումը վարեց Իջևանի թիվ 4 դպրոցի աշակերտ Արման ՄեհրաբյանըՀատկապես հետաքրքիր էր միջոցառման երկրորդ մասը, երբ մասնակից աշակերտները պատասխանում էին Արմանի հետևյալ հարցերին.  <<Մարդու իրավունքներից որո՟նք են պաշտպանված ձեր դպրոցում>>, <<Ի՟նչ է անհրաժեշտ  անել լավացնելու համար մարդու իրավունքերի պաշտպանության մթնոլորտը  ձեր դպրոցում>>

Tuesday, December 6, 2011

Ջուր պարգևիր, կյանք նվիրիր

ÜáÛ»Ùµ»ñÇ 23-ÇÝ ³ßËáñÑñ¹Ç ݳ˳ӻéÝáõÝÃÛ³Ùµ ÃÇí 4 ¹åñáóÁ Ù³ëݳÏó»ó «Հայաստան» համահայկական հիմնադրամի ,,Ջուր պարգևիր, կյանք նվիրիր,, հեռուստամարաթոնին: ²ßËáñÑñ¹Ç ³Ý¹³ÙÝ»ñÁ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñáí ѳݹ»ë »Ï³Ý µáÉáñ ¹³ë³ñ³Ý»ñáõÙ` Çñ³½»Ï»Éáí ÑÇÙݳ¹ñ³ÙÇ Ýå³ï³ÏÇ ¨ ϳï³ñ³Í ³ß˳ï³ÝùÝ»ñÇ Ù³ëÇÝ: ²ß³Ï»ñïÝ»ñÇ ³ÏïÇíáõÃÛáõÝÝ áõ á·¨áñáõÃÛáõÝÁ íϳÛáõÙ ¿ñ Ýñ³Ýó ѳÛñ»Ý³ëÇñ³Ï³Ý µáõéÝ ¹ñë¨áñáõÙÝ»ñÇ Ù³ëÇÝ: гí³ùí³Í ·áõÙ³ñÝ áõÕ³ñÏ»Éáí ÑÇÙݳ¹ñ³ÙÇÝ` ¹åñáóÁ Ý»ñ¹ñ»ó Çñ ÷áùñÇÏ ÉáõÙ³Ý:

Tuesday, November 29, 2011

Մեր շավիղների լուսե փարոսը

Այս անգամ տարրական դասարանների մասնախմբի նիստը նման չէր նախորդներին: Ստեղծագործական ինքնատիպությամբ օժտված նախագահ Կարմեն Ղալթախչյանը նիստը նվիրել էր ,,Նախաշավիղ,,-ի 10-ամյա հոբելյանին, կազմակերպել մանկավարժական ընթերցումներ: Օրակարգում` մանկավարժական ընթերցումներ և մասնախմբի անդամների շնորհավորանքներ: Աբովյանի այդ հասարակ լեզվով բաց արած նախաշավիղը դարձավ շավիղ, ճանապարհ, պողոտա, որով այսօր ընթանում է մեր կրթական գործը:




Tuesday, November 15, 2011

Մեծ մարդու մեծ կյանքի պատմությունը

Իջևանի թիվ 4 դպրոցի 8-րդ դասարանի  Համաշխարհային պատմության ,,Նապոլեոնի դարաշրջանի,, դասը անցավ մեծ հետաքրքրությամբ: Դասի ընթացքում գործածվեց ոչ միայն դասագիրքը որպես տպագիր նյութ, այլև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով աշակերտները դիտեցին փաստավավերագրական ֆիլմ, որը նվիրված էր 19-րդ դարի մեծ մարդւ` Նապոլեոն Բոնապարտի կյանքի մանրամասներին և նրա պատերազմական արշավանքներին: Հանրագիտարանային նյութը և համացանցում տեղ գտած տեղեկությունները համադրվեցին միմյանց հետ, որի արդյունքում աշակերտները հստակ պատկերացում կազմեցին Նապոլեոն Բոնապարտի կառավարման ժամանակաշրջանի վերաբերող մանրամաների մասին: Ուշագրավ է այն փաստը, որ ամփոփման ընթացքում աշակերտները վայելեցին ,,Նապոլեոն,, խմորեղենը, ցանկանալով ստուգաբանել խմորեղենի անվան բացատրությունը: 



Sunday, November 6, 2011

Միտք, կամք, հաղթանակ




Նոյեմբերի 5-ին Իջևանի մշակույթի պալատում տեղի ունեցավ գիտակների մրցույթ, որը կազմակերպել էր ՀՕՄ-ի Իջևանի մասնաճյուղը, ի դեմս ղեկավար Նարինե Ճաղարյանի : Մրցույթին մասնակցում էին Նոյեմբերյանի  ,,Ասպետ,,, Իջևանի 
,,Տավուշ,, և Դիլիջանի ,,Դիլիջան,, թիմերը :
Յուրաքանչյուր թիմ ընտրել էր ազգային դրոշի իր սիրած գույնը (Դիլիջան` կարմիր, Նոյեմբերյան` կապույտ, Իջևան`ծիրանագույն):
,,Տավուշ,,  թիմը ներկայացնում էին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի

աշակերտներ ` Գարիկ Նազարյանը, Նինա Թամամյանը,Արամ Երիցյանը, Լավրենտ Նազարյանը, Աննա Մինասյանը և Արման Մեհրաբյանը: 
Թիմի նշանաբանն էր` ,,ՄԻՏՔ,ԿԱՄՔ, ՀԱՂԹԱՆԱԿ,,:
Թեժ պայքարից հետո գրանցվեցին հետևյալ արդյունքները `
Տավուշ 8 միավոր , Ասպետ 7 միավոր,Դիլիջան 4 միավոր :
Ըստ խաղի կազմակերպիչների այստեղ չկային հաղթող և պարտվող թիմեր, յուրաքանչյուր մասնակից բեմից հեռացավ նվերով , իսկ ,,Տավուշ,,թիմը  քաղաքապետարանի կողմից ստացավ հաղթական գավաթը: