Saturday, March 26, 2011

Ընդդեմ կոռուպցիայի

Փետրվարի 28-ին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի իներորդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս: Այն վարում էր պատմության ուսուցչուհի Մարիետա Սահակյանը: Թեման` ընդդեմ կոռուպցիայի: Երեխաները սահմանեցին և մեկնաբանեցին կոռուպցիա հասկացությունը:



Նշեցին այն ոլորտները, որտեղ մեծ են կոռուպցիոն ռիսկերը և նրանից բխող հետևանքները:
Առաջարկեցին պայքարի իրենց նախընտրած տարբերակները: Բեմադրեցին փոքրիկ ներկայացում, որը հակակոռուպցիոն  պայքարի ուսանելի օրինակ էր:
Դասի վերջին մասը տրամադրվեց հրավիրված ուսուցիչների և ծնողների ելույթներին:

Ղոչա'ղ կացեք

Դեկտեմբերի 6-ին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Թումանյանի 142-ամյակին:
Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի գրականության ուսուցչուհի Վ. Վարդապետյանը:

Այն կազմված էր երկու մասից: 

Գրական- երաժշտական կոմպոզիցիան ներկայացվեց իներորդցիների ուժերով: Միջոցառման ավարտին երեխաները առաջին դասարանցիներին նվիրեցին  Թումանյանի հեքիաթների պատկերազարդ գրքեր: