Wednesday, April 27, 2011

Քո Մթնաձորում թախիծն է ծորում






Անցյալը չի լռում

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցերեկույթի մասնակիցները կարողացան ներկաների մեջ արթնացնել մերթ հերոսական, մերթ հաղթական տրամադրություններ :
Գարնան խորհուրդն ամբողջացրեց հայի ապրում-երազանքը. ,,Թող գարունները գան ու չգնան,,:
 Մեզ բաժին է ընկել դժվարին ճակատագիր և մեր գարունները մենք ենք բերելու:

Եկանք, տեսանք, հաղթեցինք

Այս թևավոր արտահայտությունը 
շատերն են շրջանառում տարբեր առիթներով: 
Իջևանի թիվ 4 դպրոցում այդ օրը այս արտահայտությունը մի փոքր փոխել էր իր իմաստը: Պայքարը 4-րդ և 5-րդ դասարանի աշակերտների միջև գաղափարական էր, մի քիչ էլ մարտական: Այն ուղեկցվում էր սպորտային հետաքրքիր դադարով:





Միջոցառման կազմակերպիչ Ռ. Բեկնազարյանի խոսքերով երեխաների մոտ նաև ձևավորվում է  արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակություն:

Wednesday, April 6, 2011

Երեխաների առցանց անվտանգության ապահովում











2011թ. ապրիլի 4-ին Իջևանի թիվ 4 դպրոցի 7-րդ դասարանում ինֆորմատիկա առարկայից անցկացվեց դաս վերոհիշյալ թեմայով:
Քննարկվեցին ինտերնետին և էլեկտրոնային փոստին առնչվելու էթիկայի և աշխատանքի անվտանգության կարևոր կանոնները:
Թեստերը ինքնաստուգման հրաշալի միջոց հանդիսացան քննարկումն ամբողջական դարձնելու համար: Դրանց անթերի լրացումը մեծ ոգևորություն առաջացրեց:
Երեխաներն առաջարկեցին նույն թեմայով դաս անցկացնել նաև ծնողների հետ:

Monday, April 4, 2011

Պստիկ ենք, բայց ճստիկ ենք

Հումորի օրվա խորհուրդն ամբող- ջական դարձրեց ,,Պստիկ ենք, բայց ճստիկ ենք,, խաղ-վիկտորինան` մասնակցությամբ 2-րդ և 3-րդ դասարանի աշակերտների:
Խաղի նպատակն էր աշխուժացնել երեխաների դպրոցական կյանքը, ապահովել համալիր գիտելիքներով:Այն կազմակերպել էր ուսուցչուհի Ռուզան Բեկնազարյանը:

Հակակոռուպցիոն կրթությունն իմ դպրոցում ներկայում և ապագայում

2011թ. փետրվարի 28-ին Իջևանի թիվ 4 դպրոցի 9-րդ դասարանում կազմակերպվեց բաց դաս ,, Կրթությունը կոռուպցիայի կանխարգելման միջոց,, թեմայով: Մինչ բաց դասը աշակերտները գրել եին շարադրություն վերոհիշյալ թեմայով: 
Մարտի 31-ին ,,Ապագան քոնն է,, Հկ-ն Երևանում կազմակերպել էր ,,Հակակոռուպցիոն կրթությունն իմ դպրոցում ներկայում և ապագայում,, թեմայով ցուցահանդես: Բաց դասի և շարադրության թեման լավագույն ճանաչվելու արդյունքում միջոցառմանը հրավիրվեցին Իջևանի թիվ 4 դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Մարիետա Սահակյանը և  9-րդ դասարանի աշակերտ Արշակ Օհանյանը:
ՀՀ ԿԳ նախարարության և ,,Ապագան քոնն է,,  Հկ-ի կողմից համատեղ իրականացված ,,Կոռուպցիան և նրա կործանարար հետևանքները,, խորագրով հակակոռուպցիոն տասնօրյակին ակտիվ մասնակցության համար պարգևատրվեցին պատվոգրով և հուշանվերներով: