Sunday, June 5, 2011

Ինչ է լուրը և ինչպես գրել այն


Իջևանի N4 դպրոցի աշխորհրդի անդամ աշակերտները  հանդիպեցին  լրագրող Գալուստ Նանյանի հետ: 
Նա  անցկացրեց վարպետության դաս, որի թեման էր ,,Ինչ է լուրը և ինչպես գրել այն,,: Այն կազմակերպված էր ,,Իմ մասին,, ծրագրի շրջանակներում: Շնորհակալություն կազմակերպիչներին:


Երեխաների պաշտպանության օրը

Երեխաների իրավունքների պաշտպանության օրը Իջեւանի համար  4-րդ  դպրոցի բակում հավաքել էր օրվա հերոսներին:
Միջոցառման հրավիրվածները մեծ հաճույք ստացան, երբ մեզ ծանոթ հեքիաթների հերոս- երեխաները պարեցին ծափ տալով եւ երգեցին խաղաղություն:
Օրվա ավարտին ժպտադեմ մանուկները գույնզգույն կավիճներով դպրոցի բակում հեղինակեցին “Իմ երազած քաղաքը” կավճեկտավը:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էր “Հույսի Կամուրջ” հասարակական կազմակերպության Իջեւանի մասնաճյուղի գրասենյակը, որի աշխատակիցները փոքրիկ հուշանվերներով այդ օրը դատարկաձեռն չէին այցելել երեխաններին:

Thursday, June 2, 2011

Հանդիպում Սամվել Սևադայի հետ

Այս տարվա հունիսի 1-ը մեզ համար անկրկնելի էր: Իջևանի պատկե-
րասրահում  իր  110 լուսա-
նկարչական գործերն էր ներկայցնում Սամվել Սևադան:  Մեր դպրոցից ֆոտոարվեստը սիրող մի խումբ  աշակերտներ  և ուսուցիչներ այցելեցինք պատկերասրահ: Վայելեցինք նկարներից տարածվող տրամադրությունը:

Լսեցինք Սամվել Սևադայի խորիմաստ և  ուսուցանող խոսքը լուսանկարչության վերաբերյալ նաև նկարների մասնագիտական մեկնաբանումը:

Ուսուցիչներն իրազեկվեցին


Մայիսի 31-ին Իջևանի N4 դպրոցում անցկացվեց սեմինար ուսուցիչների համար:
Սեմինարի ժամանակ ուսուցիչները ծանոթացան Մեդիակրթության կենտրոնի կողմից դպրոցին տրամադրված էլեկտրոնային գրականությանը  և նույն կենտրոնի կայքում տեղադրված կրթական ռեսուրսներին: