Wednesday, September 21, 2011

Շնորհավոր տոնդ Հայաստան

Սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեն մեր պատմության մեջ մնալու է որպես կարևորագույն իրադարձություն, որպես աստեղային ժամ:

Երջանիկ եմ քո գրկում, 
Հայոց հրաշք, դու ոստա'ն,
Մնա այդպես հավերժ կանգուն,
Անկախացած Հայաստան:

Sunday, September 18, 2011

Աշխորհրդի նիստ

Սեպտեմբերի 14-ին տեղի Իջևանի թիվ 4 ունեցավ դպրոցի 2011-12 ուս. տարվա աշխորհրդի անդրանիկ նիստը: Նպատակը` ամփոփել ,,Իմ մասին,, ծրագրի շրջանակներում աշխորհրդի կատարած աշխատանքները: Նիստի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում Եվրամիության մոնիթորինգի ծրագրի մոնիթոր Նատալիա Պիլիպիվի և  ,,Առաքելություն Արևելք,, ծրագրի մենեջեր Աննա Ավետիսյանի հետ:

Saturday, September 3, 2011

Հարատև ճանաչողություն...

Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող
 այս օրը հույսով ու լավատեսությամբ վերստին
բացեց իր դռները Իջևանի N4 դպրոցը: Հրաշագեղ աղջնակներով ու մանչուկներով շրջապատված եռագույնը զարմանք ու ուրախություն պատճառեց բոլորին: Խինդով ու բերկրանքով էին համեմված շնորհավորանքներն ուղղված առաջին դասարանցիներին, դպրոցին, ուսուցիչներին, անկախության 20-ամյակին:










Տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկից կլինի կրթության բոլոր աստիճաններում:

Friday, September 2, 2011

Ծաղկաձորյան երիտասարդական ֆորում


Հուլիսի 11-17-ը Ծաղկաձորում կայացավ  երիտասարդական ֆորում, որն իրականացրեցին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Եվրամիության և Օքսֆամ Մեծ Բրիտանիայի ֆինանսավորմամբ: Ֆորումին մասնակցեց 84 երեխա Երևանից և Տավուշի մարզի չորս քաղաքներից, որոնց մեծ մասը  դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներ էին: 
Իջևանի թիվ 4 դպրոցից   ,, Իմ մասին,, ծրագրի շրջանակներում ֆորումին մասնակցեցին աշխորհրդի անդամներ 8-րդ դասարանցիներ Արման Մեհրաբյանը և Իննա Մկրտումյանը: Ֆորումի օրերը բաժանված էին ըստ թեմաների`թիմային աշխատանքի, իրավունքների, առաջնորդության, գենդերի, մեդիա և շնորհքի օրերի:Ծաղկաձորում ընթացող երիտասարդական հավաքի մասնակիցները քննարկեցին երեխայի իրավունքները:  Հավաքի երկրորդ օրն առաջնորդության օրն էր: Երրորդ օրը մեզ հյուրընկալվեց Երիտասարդ առաջնորդների դպրոցը:Դրան հաջորդեց երկար սպասված հանդիպումը ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ: Տիկին Բախշյանը երիտասարդների հետ զրուցեց աշակերտական խորհուրդների և դրանց նշանակության մասին:Գենդերային հավասարությանը նվիրված էր չորրորդ օրը, որի ընթավքում երեխաները նախ մուլտֆիլմ դիտեցին, ապա խմբերի բաժանվելով քննարկեցին կնոջ և տղամարդու դերը ընտանիքում, հասարակական, մշակութային և այլ ոլորտներում: Հինգերորրդ օրը հավաքի մասնակիցները հանդիպեցին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Էմիլ Սահակյանի հետ. ով խոսեց մեդիայում երեխաներին ներգրավելու մասին և ներկայացրեց երեխաների և երիտասարդների կողմից պատրաստած մեկ րոպեանոց ֆիլմեր, որտեղ հեղինակները բարձրաձայնում էին իրենց մտահոգող խնդիրների մասին:Վերջին օրն ամբողջությամբ նվիրված էր տաղանդների բացահայտմանը ցուցադրական համարների պատրաստմանը: