Monday, October 31, 2011

  5-րդ դասարանի մայրենիի բաց դասի նպատակը պապ-թոռ հարաբերությունների արժևորումն էր:
  Դասի ընթացքում ներկայացնելով իրենց գրած բանաստեղծությունները աշակերտները խոստացան հարգել, մեծարել տատիկ-պապիկներին, դառնալ նրանց վատ լսող ականջը, թույլ տեսնող աչքը, դողդողացող ձեռքն ու ոտը...


Sunday, October 30, 2011

Մտքեր, հույզեր, վարք

  Անձի զարգացման համար անհրաժեշտ պայման է գիտակցել և հասկանալ սեփական մտքերն ու հույզերը: Դրանք մեր վերաբերմունքն են ինչպես մեր, այնպես էլ միջավայրի հանդեպ, որոնք ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ բավարարվում կամ չեն բավարարվում մեր կարիքները:
  Այս շաբաթ 5-րդ դասարանի դասղեկի ժամն անսովոր էր: Բաց դասղեկի ժամի նպատակն էր հասկանալ և ղեկավարել մեր մտքերն ու հույզերը, որոնցից էլ բխում է մեր վարքագիծը:
  Մեր կյանքն այնպիսինն է, ինչպիսին մեր մտքերն ու ապրումներն են: Ուստի տանք դրանց ճիշտ ուղղություն:

Ծնողական համալսարան

Որքան կիրթ ու իմաստուն է ծնողը, այնքան ամուր է մեր կրթության հիմքը և հուսալի է մեր երկրի ապագան: Հերթական անգամ կրթօջախն իր հյուրընկալ գիրկն էր բացել ծնողների առաջ` դասալսումների և ծնողական համալսարանի պարապմունքների: Իսկ նպատակը հաստատուն է` նպաստել մեր աշակերտների հայեցի դաստիարակությանը, հղկել նրանց հոգին ծնողների հետ անկեղծ ու բովանդակային բազմաբնույթ աշխատանքով, ներգրավել ծնողական համայնքին այսօրվա դպրոցի աշխատանքներում:

Monday, October 10, 2011

Առաջ արդար հաղթանակի


2011 թ. հոկ-
տեմբերի 7-ին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում անց-
կացվեց սպորտ-
լանդիա 7-րդ դա-
սարանի ,,Փյունիկ,, և 6-րդ դասարանի ,,Ալիշտու,, թիմերի միջև: 
Միջոցառմանը մասնակցում էին ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Կազմակերպողի` ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գ. Մինասյանի բացման խոսքին հաջորդեց թիմերի ավագների ողջույնի խոսքը: Փոքրիկ հուշանվերների փոխանակումից հետո խաղն սկսվեց, որն ընդգրկում էր բազմաբնույթ վարժություններ` վազք միչև արգելքը, շրջանցում և վերադարձ, վազք ցատկապարանով, օղակով, գնդակով, դրոշներով փուչիկներին հրում, փռված պարկի միջով անցում, գլուխկոնծի, բազկամարտ և պարանի ձգում: 
Մրցույթը գնահատվում էր ուսուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից: Այն ավարտվեց 40:43 հաշվով` հոգուտ ,,Ալիշտուի,,: