Tuesday, November 29, 2011

Մեր շավիղների լուսե փարոսը

Այս անգամ տարրական դասարանների մասնախմբի նիստը նման չէր նախորդներին: Ստեղծագործական ինքնատիպությամբ օժտված նախագահ Կարմեն Ղալթախչյանը նիստը նվիրել էր ,,Նախաշավիղ,,-ի 10-ամյա հոբելյանին, կազմակերպել մանկավարժական ընթերցումներ: Օրակարգում` մանկավարժական ընթերցումներ և մասնախմբի անդամների շնորհավորանքներ: Աբովյանի այդ հասարակ լեզվով բաց արած նախաշավիղը դարձավ շավիղ, ճանապարհ, պողոտա, որով այսօր ընթանում է մեր կրթական գործը:




Tuesday, November 15, 2011

Մեծ մարդու մեծ կյանքի պատմությունը

Իջևանի թիվ 4 դպրոցի 8-րդ դասարանի  Համաշխարհային պատմության ,,Նապոլեոնի դարաշրջանի,, դասը անցավ մեծ հետաքրքրությամբ: Դասի ընթացքում գործածվեց ոչ միայն դասագիրքը որպես տպագիր նյութ, այլև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով աշակերտները դիտեցին փաստավավերագրական ֆիլմ, որը նվիրված էր 19-րդ դարի մեծ մարդւ` Նապոլեոն Բոնապարտի կյանքի մանրամասներին և նրա պատերազմական արշավանքներին: Հանրագիտարանային նյութը և համացանցում տեղ գտած տեղեկությունները համադրվեցին միմյանց հետ, որի արդյունքում աշակերտները հստակ պատկերացում կազմեցին Նապոլեոն Բոնապարտի կառավարման ժամանակաշրջանի վերաբերող մանրամաների մասին: Ուշագրավ է այն փաստը, որ ամփոփման ընթացքում աշակերտները վայելեցին ,,Նապոլեոն,, խմորեղենը, ցանկանալով ստուգաբանել խմորեղենի անվան բացատրությունը: 



Sunday, November 6, 2011

Միտք, կամք, հաղթանակ




Նոյեմբերի 5-ին Իջևանի մշակույթի պալատում տեղի ունեցավ գիտակների մրցույթ, որը կազմակերպել էր ՀՕՄ-ի Իջևանի մասնաճյուղը, ի դեմս ղեկավար Նարինե Ճաղարյանի : Մրցույթին մասնակցում էին Նոյեմբերյանի  ,,Ասպետ,,, Իջևանի 
,,Տավուշ,, և Դիլիջանի ,,Դիլիջան,, թիմերը :
Յուրաքանչյուր թիմ ընտրել էր ազգային դրոշի իր սիրած գույնը (Դիլիջան` կարմիր, Նոյեմբերյան` կապույտ, Իջևան`ծիրանագույն):
,,Տավուշ,,  թիմը ներկայացնում էին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի

աշակերտներ ` Գարիկ Նազարյանը, Նինա Թամամյանը,Արամ Երիցյանը, Լավրենտ Նազարյանը, Աննա Մինասյանը և Արման Մեհրաբյանը: 
Թիմի նշանաբանն էր` ,,ՄԻՏՔ,ԿԱՄՔ, ՀԱՂԹԱՆԱԿ,,:
Թեժ պայքարից հետո գրանցվեցին հետևյալ արդյունքները `
Տավուշ 8 միավոր , Ասպետ 7 միավոր,Դիլիջան 4 միավոր :
Ըստ խաղի կազմակերպիչների այստեղ չկային հաղթող և պարտվող թիմեր, յուրաքանչյուր մասնակից բեմից հեռացավ նվերով , իսկ ,,Տավուշ,,թիմը  քաղաքապետարանի կողմից ստացավ հաղթական գավաթը:

Thursday, November 3, 2011

Halloween

Halloween is a festival that takes place on October 31.  This day was originally called All Hallow’s Eve because it fell on the eve of All Saints’ Day.  According to old beliefs Halloween is the time, when the veil between the living and  the dead is lifted, and witches, ghosts and other supernatural beings appear.
Many Halloween customs are based on beliefs of the ancient Celts, who lived 2,000 years ago in what is now Great Britain, Ireland and Northern France.  Every year the Celts celebrated the Druid festival of Samhain, Lord of the Dead and the Prince of Darkness.  It fell on October 31, the eve of the Druid New year.  The Celts believed that on this night Samhain allowed the souls of the dead to return to their homes as witches, goblins, black cats or in other weird form.  It was believed that evil spirits played tricks on October 31.
Now children dress up as ghosts and witches, go from house to house and say: Trick or treat, smell our feet. We want something good to eat.