Thursday, September 20, 2012

Իմ անկախ Հայաստանը 21 տարեկան է


Ա՜խ իմ հայրենիք, իմ ամբողջ կյանքում լեզուդ եմ սերտում,
Բայց չեմ սովորել անսխալ խոսել.
Անսխալ խոսել քո՛ մասին քե՛զ հետ.
Շփոթվում եմ միշտ անանց հուզմունքից…
Աշնան ոսկին հրդեհվում է այգիներում Արարատյան, և արյան պես սուրբ մեր ոստանում  ցնծություն է հուրհրան: Տոնն այս ազնիվ է խաչքարի նման և խորունկ գողթան երգերի պես:
            Հարատևության առեղծվածը դարերին պարզած Հայաստանը 21 տարեկան է:
Իջևանի թիվ 4 դպրոցում սեպտեմբերի 20-ին կայացած միջոցառումը նվիրված էր մեր նորանկախ  պետության 21-ամյա տարելիցին: Միջոցառման հեղինակ Ռ.Բեկնազարյանը մեկտեղել  էր  անցյալի առասպելն ու լուսե ապագայի խորհուրդը: Շարունակվում է հայոց հանճարի սրաթև արծվի  ճախրանքը՝  դառնալով ոքեշունչ ասմունք ու ազգային խրոխտ պար, քնքուշ մեղեդի ու երգչախմբային կատարում: Եռագույնն էր ծածանվում՝ որպես հարություն առած մեր դարավոր երազ: Խնկահոտ մագաղաթե մատյան ու ժանեկազարդ կոթող, սիրո տող ու Մշո տաղ, խորունկ վերք ու մտքի խոյանք. այպես ենք կանգնել սրի դեմ չարի:
            Նարեկով զտված թևել ենք, որպեսզի այսօր զրնգանք պողպատի պես և մի անկրկնելի վեհափառությամբ ծնկենք քո առջև:
            Շնորհավո՛ր  ծննդյանդ օրը, իմ անկա՛խ  Հայաստան: Շնորհապարտ եմ բախտին, որ աշխարհը թողած՝ ծնվել եմ այստեղ և որդին եմ քո:
            Ա՜խ, մերը սեր չէ, որ խոստովանենք.
            Մերը կրակ է ու վառվող արյուն…
                                                                                                             Գ. Մկրտումյան        

Tuesday, September 18, 2012

Մարզական փառատոն Իջևանում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ  հանրապետության մարզերում և ԼՂՀ-ում կազմակերպվում է ամենամյա մարզական փառատոն:  Այս տարի այն Իջևան քաղաքում անցկացվեց սեպտեմբերի 14-ին: Միջոցառմանը մասնակցում էին աշակերտներ և ուսանողներ` քաղաքի բոլոր ուսումնական հաստատություններից:  Բազմաթիվ մարզաձևերից ընթացող թեժ մրցապայքարի արդյունքում հատկապես ոգևորող և ուրախացնող էին Իջևանի թիվ 4 դպրոցի աշակերտների ցուցաբերած արդյունքները:
,,100 մետր վազք,, մարզաձևից առաջին տեղը գրավեցին 9-րդ դասարանի աշակերտներ Արման Մեհրաբյանը /տղաներից/ և Ասյա Մադաթյանը /աղջիկներից/` արժանանալով հավաստագրերի: