Wednesday, October 31, 2012

«Աշնանային գույներ»


Իջևանի քաղաքային պատկերասրահում բացվել է «Աշնանային գույներ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են  Տավուշի և Լոռու գեղանկարիչների ավելի քան 80 ստեղծագործություններ:
Հոկտեմբերի 28-ին Իջևանի թիվ 4 հիմանական դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ  դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները այցելեցին պատկերասրահ:
Ցուցահանդեսը կազմակերպվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Իջևանի քաղաքապետարանի, Վանաձորի կերպարվեստի թանգարանի ղեկավարության համատեղ ջանքերով:


         Աշխորհրդի նախագահ Մայա Այդինյան           

Saturday, October 20, 2012

,,Мы не только говорим и читаем на русском языке, но и поем,,


В Армении проходят дни русского языка. Наша школа тоже принимает участие. Мы организовали утреник-конкурс. Ученики II-VII  классов исполнили русские народные, эстрадные и детские песни.
Лучшими были выступления учениц VI класса Гаспарян Лианы, Саканян Асмик и Хачатрян Аревик. По решению жюри они примут участие в фестивале русской песни  ,,Песня- мост дружбы,,.                                                   Мая Айдинян


Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ փառատոնին ընդառաջ


Ես սիրում եմ նրանց բազմախորհուրդ
Այս ինքնությունը՝ դաշն, անկրկնելի
   Գրականությանն ու արվեստին հաղորդակից դառնալու լավագույն միջոցներից է ասմունքի փառատոնը:
    Տիեզերքի նման բազմալեզու գրքերը դառնում են այն ճառագումը վերին, որն իմաստավորում է մարդու ուղին և ապրեցնում հոգևոր կյանքով:
    Ասմունքի ամենամյա հանրապետական մանկապատանեկան փառատոնն այս տարի նվիրված է հայ մեծանուն պոետ Եղիշե Չարենցի 115 և խոշոր աշուղ-բանաստեղծի՝ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին:
    Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում բարձր մակարդակով անց կացվեց փառատոնի նախընտրական փուլը, որին մասնակցում էին 6-9-րդ դասարանի աշակերտները: Հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչվեցին 7-րդ դասարանցիներ Աստղիկ Ղալթախչյանն ու Լինա Մկրտումյանը և 9-րդ դասարանցի Վահե Ասիրյանը: Հուսանք, որ շնորհաշատ աշակերտները կփայլեն և մրցանակային տեղեր կզբաղեցնեն նաև հետագա փուլերում:
Յուրաքանչյուրը բերում է մի առանձին պարգև,
Յուրաքանչյուրն իր մեջ մի աշխարհ է կրում
                   Գ. Մկրտումյան

Thursday, October 11, 2012

Շնորհառատ ու արարող


Դուք` աննյութեղեն,
Դուք` շունչ ու հոգի,
Դուք` գեղեցկության երկրպագություն,
Դուք` ազնվացնող` նման աղոթքի…

            Կատարելության ափը հասնելու տենչանքով ուսուցիչն օգնում է թևածել հոգու, սրտի ու մտքի բարձունքներում:
Հայի կենսառաք տեսլականությամբ սովորեցնում է արևել անվերջ հանապազօրյա երթին դժվարին, քերթության վերին խորհուրդն իմանալ և արշալույսվել վերելքի  ճանապարհին:
Հոկտեմբերի 5-ին Իջևանի թիվ 4 հիմն. դպրոցի 5-րդ դասարանցիները անկրկնելի պահեր պարգևեցին` յուրօրինակ խոնարհումով նշանավորելով Ուսուցչի օրը:
Հայ ուսուցիչը կրողն ու փոխանցողն է ոգեղենության, արյան հիշողության, լեզվամտածողության և ազգային գաղափարախոսության: Նա է կարգավորում աշխարհի հողձուկ շնչառությունը, տալիս երազանքի ծաղկափոշի և արարման ամոքիչ կենսահյութ: Նա է շնչավորում հայի կարոտները, գիրն ու տաղը, թաքուն դողը, օգնում մտքի անսանձ մակույկով ճեղքել գիշերը և առավոտի ափերը ելնել` անքուն, հոգնաբեկ, բայց իմաստնացած:
Սիրանյութից շաղախված լինելով` իր սանին հյուսում է երազից, հույսից, խռով արյունից, ըմբոստությունից ու խենթությունից:  Հայացքով խոսուն, դեմքով լուսավոր` նա դառնում է վառ գալիքի աղբյուր`ճախրանքի ցնծագին ուժը պարգևելով իր սաներին:
Հայո’ց ուսուցիչ, երբ քո աչքերում
Պատկերս եմ տեսնում` լույսով շաղախված,
Աստվածանում եմ ինքս իմ աչքին
Ու քեզ եմ գալիս` անվերջ ծարավս ու քաղցս առած…
Շնորհավո’ր տոնդ, և թող օրհնյա~լ լինեն առավոտներդ….

                                                                                                 Գ. Մկրտումյան

Wednesday, October 10, 2012

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն


Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի 2012 թ. սեպտեմբերի 20-ին կայացած  աշակերտական խորհրդի նիստում որոշվեց  ս/թ. հոկտեմբերի 10-ին անցկացնել աշխորհրդի նախագահի ընտրություններ:
Ձևավորվեց ընտրական հանձնախումբ՝  յուրաքանչյուր դասարանի խորհրդի կազմում չընդգրկված մեկական սովորողից:
Թեկնածուները, համաձայն ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի, ներկայացրին հաստատության աշակերտական խորհրդի գործունեության իրենց  ծրագրերը: Հոկտեմբերի 1-ից 8-ը դպրոցում ընթացավ թեկնածուների ակտիվ քարոզարշավ: Աշակերտները ծանոթացան նրանց ծրագրերին:

Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ հանդիպում աշխորհրդի նախագահի թեկնածուների և դպրոցի աշակերտների հետ: Տեղի ունեցած ակտիվ քննարկման արդյունքում աշակերտները ստացան իրենց հարցերի սպառիչ պատասխանները թեկնածուների ծրագրերի վերաբերյալ:
Ս/թ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ աշակերտական  խորհրդի նախագահի ընտրություն՝ դպրոցի  սովորողների  կողմից՝ փակ, գաղտնի  քվեարկության  միջոցով: Ընտրությունը ընթացավ դպրոցի սովորողների ընդհանուր թվի կեսից ավելիի մասնակցությամբ:
Ընտրական հանձնախմբի որոշմամբ, քվեարկության գործընթացին որպես անկախ դիտորդ հրավիրվել էր Իջևանի թիվ 3 հիմն. դպրոցի աշխորհրդի նախագահ Մ. Առաքելյանը:
Քվեարկությունից  անմիջապես հետո ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփվեց և հայտարարվեց ընտրության արդյունքը:
Քվեարկության արդյունքում Իջևանի թիվ 4 հիմն. դպրոցի 2012-13ուս. տարվա աշխորհրդի նախագահ ընտրվեց 9-րդ դասարանի աշակերտուհի Մայա Այդինյանը:
                                                           Արման Մեհրաբյան   9-րդ դասարան