Showing posts with label Իջևանի 4 դպրոց. Show all posts
Showing posts with label Իջևանի 4 դպրոց. Show all posts
Tuesday, November 15, 2011
Մեծ մարդու մեծ կյանքի պատմությունը
Sunday, November 6, 2011
Միտք, կամք, հաղթանակ
Նոյեմբերի 5-ին Իջևանի մշակույթի պալատում տեղի ունեցավ գիտակների մրցույթ, որը կազմակերպել էր ՀՕՄ-ի Իջևանի մասնաճյուղը, ի դեմս ղեկավար Նարինե Ճաղարյանի : Մրցույթին մասնակցում էին Նոյեմբերյանի ,,Ասպետ,,, Իջևանի
,,Տավուշ,, և Դիլիջանի ,,Դիլիջան,, թիմերը : Յուրաքանչյուր թիմ ընտրել էր ազգային դրոշի իր սիրած գույնը (Դիլիջան` կարմիր, Նոյեմբերյան` կապույտ, Իջևան`ծիրանագույն):
,,Տավուշ,, թիմը ներկայացնում էին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի
աշակերտներ ` Գարիկ Նազարյանը, Նինա Թամամյանը,Արամ Երիցյանը, Լավրենտ Նազարյանը, Աննա Մինասյանը և Արման Մեհրաբյանը:
Թիմի նշանաբանն էր` ,,ՄԻՏՔ,ԿԱՄՔ, ՀԱՂԹԱՆԱԿ,,:
Թեժ պայքարից հետո գրանցվեցին հետևյալ արդյունքները `
Տավուշ 8 միավոր , Ասպետ 7 միավոր,Դիլիջան 4 միավոր :
Ըստ խաղի կազմակերպիչների այստեղ չկային հաղթող և պարտվող թիմեր, յուրաքանչյուր մասնակից բեմից հեռացավ նվերով , իսկ ,,Տավուշ,,թիմը քաղաքապետարանի կողմից ստացավ հաղթական գավաթը:
Wednesday, April 27, 2011
Անցյալը չի լռում
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցերեկույթի մասնակիցները կարողացան ներկաների մեջ արթնացնել մերթ հերոսական, մերթ հաղթական տրամադրություններ : Մեզ բաժին է ընկել դժվարին ճակատագիր և մեր գարունները մենք ենք բերելու:
Եկանք, տեսանք, հաղթեցինք
Այս թևավոր արտահայտությունը
շատերն են շրջանառում տարբեր առիթներով:
Իջևանի թիվ 4 դպրոցում այդ օրը այս արտահայտությունը մի փոքր փոխել էր իր իմաստը: Պայքարը 4-րդ և 5-րդ դասարանի աշակերտների միջև գաղափարական էր, մի քիչ էլ մարտական: Այն ուղեկցվում էր սպորտային հետաքրքիր դադարով:
Միջոցառման կազմակերպիչ Ռ. Բեկնազարյանի խոսքերով երեխաների մոտ նաև ձևավորվում է արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակություն:
Monday, April 4, 2011
Պստիկ ենք, բայց ճստիկ ենք
Subscribe to:
Posts (Atom)