Sunday, February 19, 2012

Բարության օրը


Բարություն անողի սիրտը, ինչպես օվկիանոսը, երբեք չի սառչում:
Վերոհիշյալ գաղափարի շուրջ քննարկում էր ծավալել Իջևանի թիվ 4 դպրոցի աշխորհուրդը: Երեխաները ներկայցրին բարության իրենց մոդելը: Նշեցին, որ այն  ջերմությունն է, սրտացավությունը, հոգատարությունն ու ներողամտությունը, օգնելու պատրաստակամությունը։ Բայց նաև շատ կարևոր համարեցին այն հանգամանքը, որ բարությունը այդ ամենը որոշակի արարքներում ցուցաբերելու ունակությունն է:
Բարությունը սերն է, սիրող մարդը /լայն իմաստով`աշխարհը սիրող, մարդկանց սիրող..../ չի կարող չար լինել:

Friday, February 3, 2012

Երիտասարդների օրհնության օրը

Իջևանի թիվ 4 դպրոցում փետրվարի 3-ին տեղի ունեցավ միջոցառում` նվիրված սիրո հովանավոր Արագահաս սուրբ Սարգսին: Տոնը ունի կրկնակի խորհուրդ, քանզի այն նաև երիտասարդների օրհնության օրն է:
Գեղեցիկ և բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման հեղինակը ,,Հայոց եկեղեցու պատմություն,, առարկայի ուսուցչուհի Ռ. Բեկնազարյանն էր, որը իններորդցիների միջոցով ներկաներին փոխադրեց սիրո առեղծվածային ու զարմանահրաշ աշխարհը` փորձելով նրանց հաղորդակից դարձնել գեղեցիկ սիրելու արվեստին:
Սերն աստվածային շնորհ է, որն ընծայում է անպարագիծ երջանկություն, հորիզոններ հաղթահարելու ամենազորություն, ընդվզում է աշխարհի, մարդու, ինքն իր դեմ:
Միջոցառման սենյակը կահավորված էր ճաշակով, և ստեղծված էր բանաստեղծական ու մտերմիկ մթնոլորտ:
Մեծերի` խելահեղ սերերի, խելահեղ նամակների տողերը հնչում էին Պագանինիի, Բեթհովենի, Պապետիի, Պաուլսի, Հախվերդյանի և այլոց նրբաճաշակ երաժշտության ներքո: Ներկաները` տնօրեն  Ռ. Խառատյանը, ուսուցիչները, նույնպես ներգրավվեցին միջոցառմանը` պատասխանելով աշակերտների` սիրո թեմայով հարցերին և ստանալով սիրո երազային շնչով ձևավորված, օրվա խորհուրդն ամբողջացնող բացիկներ և աղաբլիթներ:
Այո', նաև սիրո գեղագիտության և բարոյագիտության դասերը վաղվա քաղաքացին պետք է ստանա դպրոցում:

Saturday, January 28, 2012

Հայոց բանակի քսանամյա տարելիցը

Իջևանի թիվ 4 դպրոցում հունվարի 27-ին տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայոց հաղթական բանակի քսանամյա տարելիցին:
Դասղեկ Վ. Վարդապետյանի փայլուն մտահղացումը հրաշալի և բարձր մակարդակով մատուցվեց ութերորդցիների կողմից: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի տնօրեն Ռ. Խառատյանը, զինկոմիսարի տեղակալ Ա. Խաչատրյանը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, դպրոցի աշակերտությունը` զինվորական համազգեստով: Ութերորդցիները լավագույնս մարմնավորեցին հայոց զինվորի խրոխտ
կերպարը, որի մեծագույն սերն ու սրբությունը հող հայրենին է: Ազատամարտիկների լույս դարձած հոգիները կարծես ճախրում էին և վեհացնում ներկաներին: Մերօրյա կայացած ու մարտունակ բանակի ոգին արտացոլված էր ներշնչված խոսքում, արծվաթռիչ պարում, հավատով ու հպարտությամբ, ներքին արժանապատվությամբ առկայծող հայացքներում:
Զինվորի նամակն ու երդումը, որդեկորույս մոր հուզաթաթախ խոսքը, տուն դարձող զինվորի ցնծությունը, լույս ծաղիկներին ուղղված
աղջկա խնդրանքը հուզիչ ու տպավորիչ դարձրին միջոցառումը:
Ահա այսպես է դաստիարակվում վաղվա զինվորն ու քաղաքացին:

Tuesday, December 20, 2011

Թվային լուսանկարչության թեմատիկ ցուցահանդես

Այսօր Իջևանի թիվ 4 դպրոցում  մեդիախմբի նախաձեռնությամբ կազմակերպվեց թվային լուսանկարչության ցուցահանդես: Աշակերտական խորհրդի առաջարկով ընտրվեցին ցուցահանդեսի  թեմաները: Դրանք էին ,,Երեխաների իրավունքները,, և ,,Դպրոցական խճանկար,,:  Մեկ ամիս շարունակ դպրոցի 1-9-րդ դասարանների աշակերտները իրենց աշխատանքներն էին ներկայացնում մեդիախմբին: Քննարկումների արդյունքում ընտրված նկարները դարձան այսօրվա ցուցահանդեսի նյութը: Ցուցահանդեսի մուտքն  իրենց ելույթով բացեցին Վահեն և Մայան: Յուրաքանչյուր աշակերտ մեկնաբանեց իր ներկայացրած լուսանկարը: Երեխաները, ուսուցիչներն ու հյուրերը հիացմունքի հաճելի պահեր ապրեցին: Մասնակից աշակերտները ոգևորված էին ձեռք բերած հաջողություններով և հեռացան`  հաջորդ ցուցահանդեսին մասնակցելու ակնկալիքով...

Tuesday, December 13, 2011

,,Միանանք հանուն հավասար հնարավորությունների,,


,,Մատչելի Տավուշ,, խորագիրն էր կրում այսօր` դեկտեմբերի 13-ին ,,Հույսի կամուրջ,,  ՀԿ-ի կողմից կազմակերպված երթը:  ,,Միանանք հանուն հավասար հնարավորությունների,, նշանաբանով երթին միացավ Իջևանի թիվ 4 դպրոցի աշակերտական խորհուրդը: Երթի նպատակն էր հասարակության ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամություն  կամ հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնդիրները և  սոցիալական ինտեգրման անհրաժեշտությունը: Երթը ավարտվեց Տավուշի մարզպետարնի դահլիճում` հանդիսավոր միջոցառումով: Ներկայացվեց ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի 15 տարների կատարած աշխատանքը: Իրենց բարձր գնահատականը, շնորհակալությունը, սերն ու ջերմությանն արտահայտեցին մարզային իշխանությունները, ծնողներն ու երեխաները: Տավուշի մարզպետարանի որոշմամբ ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Թադևոսյանին շնորհվեց Տավուշի մարզի պատվավոր քաղաքացու կոչում:  

Sunday, December 11, 2011

Մարդու իրավունքների պաշտպանություն

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:  Օրվա առիթով ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպությունում սեմինար քննարկում էր: Միջոցառմանը մասնակցում էին  նաև քաղաքի դպրոցների  աշխորհրդի անդամ աշակերտները: ,,Մարդու իրավունքների պաշտպանությունը,, թեմայով շնորհանդեսի ներկայացմամբ միջոցառումը վարեց Իջևանի թիվ 4 դպրոցի աշակերտ Արման Մեհրաբյանը:  Հատկապես հետաքրքիր էր միջոցառման երկրորդ մասը, երբ մասնակից աշակերտները պատասխանում էին Արմանի հետևյալ հարցերին.  <<Մարդու իրավունքներից որո՟նք են պաշտպանված ձեր դպրոցում>>, <<Ի՟նչ է անհրաժեշտ  անել լավացնելու համար մարդու իրավունքերի պաշտպանության մթնոլորտը  ձեր դպրոցում>>: 

Tuesday, December 6, 2011

Ջուր պարգևիր, կյանք նվիրիր

ÜáÛ»Ùµ»ñÇ 23-ÇÝ ³ßËáñÑñ¹Ç ݳ˳ӻéÝáõÝÃÛ³Ùµ ÃÇí 4 ¹åñáóÁ Ù³ëݳÏó»ó «Հայաստան» համահայկական հիմնադրամի ,,Ջուր պարգևիր, կյանք նվիրիր,, հեռուստամարաթոնին: ²ßËáñÑñ¹Ç ³Ý¹³ÙÝ»ñÁ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñáí ѳݹ»ë »Ï³Ý µáÉáñ ¹³ë³ñ³Ý»ñáõÙ` Çñ³½»Ï»Éáí ÑÇÙݳ¹ñ³ÙÇ Ýå³ï³ÏÇ ¨ ϳï³ñ³Í ³ß˳ï³ÝùÝ»ñÇ Ù³ëÇÝ: ²ß³Ï»ñïÝ»ñÇ ³ÏïÇíáõÃÛáõÝÝ áõ á·¨áñáõÃÛáõÝÁ íϳÛáõÙ ¿ñ Ýñ³Ýó ѳÛñ»Ý³ëÇñ³Ï³Ý µáõéÝ ¹ñë¨áñáõÙÝ»ñÇ Ù³ëÇÝ: гí³ùí³Í ·áõÙ³ñÝ áõÕ³ñÏ»Éáí ÑÇÙݳ¹ñ³ÙÇÝ` ¹åñáóÁ Ý»ñ¹ñ»ó Çñ ÷áùñÇÏ ÉáõÙ³Ý: