Wednesday, November 21, 2012

Բարեգործությունը սկսվում է աշակերտական նստարանից


<<Հայաստան>> համահայկական հիմնադրամը այս տարի նշում է իր հիմնադրման 20-ամյա հոբելյանը: Համահայկական այս կառույցը շարունակում է իրականացնել իր բացառիկ առաքելությունը`կյանքի կոչելով մեր ժողովրդի համար կենսական  և ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր:
Համայն հայության համար կարևորություն ունեցող այս ծրագրերի իրականացման համար <<Հայաստան>> համահայկական հիմնադրամը ավանդաբար դրամահավաք է կազմակերպում աշխարհի տարբեր երկրներում անցկացվող միջոցառումների և հեռախոսամարաթոնների միջոցով, որի ավարտը նշանավորվում է 12-ժամյա հեռուստամարաթոնով:
Հիմնադրամի մարաթոնին իր մասնակցությունը բերեց  Իջևանի թիվ 4 հիմն. դպրոցը: Դպրոցի աշակերտական խորհուրդը  հանդես եկավ գեղեցիկ նախաձեռնությամբ: Դպրոցի միջանցքերում և դասասենյակներում փակցվեցին հայտարարություններ, որոնց սիրով արձագանքեցին աշակերտները: Դրամահավաքի արդյունքում ունեցանք հետևյալ ցուցանիշները.
Iա -1500դր.
Iբ-1000 դր.
IIա-1200 դր.
IIբ-1400 դր.
III-2900 դր.
IV-2000 դր.
V-1650 դր.
VI-1500 դր.
VII-1600 դր.
VIII-1000 դր.
IX-1250 դր.
Ուսուցիչները հատկացրեցին  17000 դրամ և հիմնադրամի բանկային հաշվին փոխանցվեց 27000 դրամ:
Բարի երթ <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին իր վեհ և աստվածահաճո առաքելության ճանապարհին:
                                                               Իննա Մկրտումյան 

No comments:

Post a Comment