Thursday, November 29, 2012

Առաջադիմության խթանման ուղով


Հաճախ ենք լսում, թե ինչպես ենբոլորը գանգատվում, որ նվազել է ուսումնատենչությունը: Իսկ ի՞նչ ենք անում այն ակտիվացնելու և բորբոքելու համար:
Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի հերթական նիստում /նախագահ`Մայա Այդինյան/ որոշում ընդունվեց բարձր մակարդակով կազմակերպել և անցկացնել առաջադիմության երկշաբաթյա մրցույթ:
Աննկարագրելի և բուռն պայքար ծավալվեց 5-9 րդ դասարանների միջև, որի նպատակը մեկն էր. նվաճել հաղթանակի դափնին: Առանձնահատուկ բացատրական աշխատանք էր տարվում դասղեկների կողմից, կազմակերպվում էին ետ մնացողներին  աջակցող խմբեր, զարգանում էր աշակերտական փոխօգնությունը:
Նոյեմբերի 23-ին տնօրենի, փոխտնօրենների և դասղեկների մասնակցությամբ ամփոփվեցի մրցույթի արդյունքները: Պատվավոր առաջին տեղը նվաճեց 9-րդ դասարանը, որն էլ արժանացավ լավագույն մրցանակին:
Ողջունելի են աշխորհրդի այսօրինակ նախաձեռնություններն ու մտահղացումները: Եկեք միասին փնտրենք ելք դժգոհության ճահճից դեպի լույսի օվկիանը:

No comments:

Post a Comment