Wednesday, April 27, 2011
Անցյալը չի լռում
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցերեկույթի մասնակիցները կարողացան ներկաների մեջ արթնացնել մերթ հերոսական, մերթ հաղթական տրամադրություններ : Մեզ բաժին է ընկել դժվարին ճակատագիր և մեր գարունները մենք ենք բերելու:
Եկանք, տեսանք, հաղթեցինք
Այս թևավոր արտահայտությունը
շատերն են շրջանառում տարբեր առիթներով:
Իջևանի թիվ 4 դպրոցում այդ օրը այս արտահայտությունը մի փոքր փոխել էր իր իմաստը: Պայքարը 4-րդ և 5-րդ դասարանի աշակերտների միջև գաղափարական էր, մի քիչ էլ մարտական: Այն ուղեկցվում էր սպորտային հետաքրքիր դադարով:
Միջոցառման կազմակերպիչ Ռ. Բեկնազարյանի խոսքերով երեխաների մոտ նաև ձևավորվում է արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակություն:
Wednesday, April 6, 2011
Երեխաների առցանց անվտանգության ապահովում
2011թ. ապրիլի 4-ին Իջևանի թիվ 4 դպրոցի 7-րդ դասարանում ինֆորմատիկա առարկայից անցկացվեց դաս վերոհիշյալ թեմայով:
Քննարկվեցին ինտերնետին և էլեկտրոնային փոստին առնչվելու էթիկայի և աշխատանքի անվտանգության կարևոր կանոնները:
Թեստերը ինքնաստուգման հրաշալի միջոց հանդիսացան քննարկումն ամբողջական դարձնելու համար: Դրանց անթերի լրացումը մեծ ոգևորություն առաջացրեց:
Monday, April 4, 2011
Պստիկ ենք, բայց ճստիկ ենք
Հակակոռուպցիոն կրթությունն իմ դպրոցում ներկայում և ապագայում
2011թ. փետրվարի 28-ին Իջևանի թիվ 4 դպրոցի 9-րդ դասարանում կազմակերպվեց բաց դաս ,, Կրթությունը կոռուպցիայի կանխարգելման միջոց,, թեմայով: Մինչ բաց դասը աշակերտները գրել եին շարադրություն վերոհիշյալ թեմայով:
Մարտի 31-ին ,,Ապագան քոնն է,, Հկ-ն Երևանում կազմակերպել էր ,,Հակակոռուպցիոն կրթությունն իմ դպրոցում ներկայում և ապագայում,, թեմայով ցուցահանդես: Բաց դասի և շարադրության թեման լավագույն ճանաչվելու արդյունքում միջոցառմանը հրավիրվեցին Իջևանի թիվ 4 դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Մարիետա Սահակյանը և 9-րդ դասարանի աշակերտ Արշակ Օհանյանը:
ՀՀ ԿԳ նախարարության և ,,Ապագան քոնն է,, Հկ-ի կողմից համատեղ իրականացված ,,Կոռուպցիան և նրա կործանարար հետևանքները,, խորագրով հակակոռուպցիոն տասնօրյակին ակտիվ մասնակցության համար պարգևատրվեցին պատվոգրով և հուշանվերներով:
Saturday, March 26, 2011
Ընդդեմ կոռուպցիայի
Փետրվարի 28-ին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի իներորդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս: Այն վարում էր պատմության ուսուցչուհի Մարիետա Սահակյանը: Թեման` ընդդեմ կոռուպցիայի: Երեխաները սահմանեցին և մեկնաբանեցին կոռուպցիա հասկացությունը:

Նշեցին այն ոլորտները, որտեղ մեծ են կոռուպցիոն ռիսկերը և նրանից բխող հետևանքները:
Առաջարկեցին պայքարի իրենց նախընտրած տարբերակները: Բեմադրեցին փոքրիկ ներկայացում, որը հակակոռուպցիոն պայքարի ուսանելի օրինակ էր:
Դասի վերջին մասը տրամադրվեց հրավիրված ուսուցիչների և ծնողների ելույթներին:
Նշեցին այն ոլորտները, որտեղ մեծ են կոռուպցիոն ռիսկերը և նրանից բխող հետևանքները:
Առաջարկեցին պայքարի իրենց նախընտրած տարբերակները: Բեմադրեցին փոքրիկ ներկայացում, որը հակակոռուպցիոն պայքարի ուսանելի օրինակ էր:
Դասի վերջին մասը տրամադրվեց հրավիրված ուսուցիչների և ծնողների ելույթներին:
Subscribe to:
Posts (Atom)