Monday, April 4, 2011

Հակակոռուպցիոն կրթությունն իմ դպրոցում ներկայում և ապագայում

2011թ. փետրվարի 28-ին Իջևանի թիվ 4 դպրոցի 9-րդ դասարանում կազմակերպվեց բաց դաս ,, Կրթությունը կոռուպցիայի կանխարգելման միջոց,, թեմայով: Մինչ բաց դասը աշակերտները գրել եին շարադրություն վերոհիշյալ թեմայով: 
Մարտի 31-ին ,,Ապագան քոնն է,, Հկ-ն Երևանում կազմակերպել էր ,,Հակակոռուպցիոն կրթությունն իմ դպրոցում ներկայում և ապագայում,, թեմայով ցուցահանդես: Բաց դասի և շարադրության թեման լավագույն ճանաչվելու արդյունքում միջոցառմանը հրավիրվեցին Իջևանի թիվ 4 դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Մարիետա Սահակյանը և  9-րդ դասարանի աշակերտ Արշակ Օհանյանը:
ՀՀ ԿԳ նախարարության և ,,Ապագան քոնն է,,  Հկ-ի կողմից համատեղ իրականացված ,,Կոռուպցիան և նրա կործանարար հետևանքները,, խորագրով հակակոռուպցիոն տասնօրյակին ակտիվ մասնակցության համար պարգևատրվեցին պատվոգրով և հուշանվերներով:

No comments:

Post a Comment