Sunday, June 5, 2011

Երեխաների պաշտպանության օրը

Երեխաների իրավունքների պաշտպանության օրը Իջեւանի համար  4-րդ  դպրոցի բակում հավաքել էր օրվա հերոսներին:
Միջոցառման հրավիրվածները մեծ հաճույք ստացան, երբ մեզ ծանոթ հեքիաթների հերոս- երեխաները պարեցին ծափ տալով եւ երգեցին խաղաղություն:
Օրվա ավարտին ժպտադեմ մանուկները գույնզգույն կավիճներով դպրոցի բակում հեղինակեցին “Իմ երազած քաղաքը” կավճեկտավը:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էր “Հույսի Կամուրջ” հասարակական կազմակերպության Իջեւանի մասնաճյուղի գրասենյակը, որի աշխատակիցները փոքրիկ հուշանվերներով այդ օրը դատարկաձեռն չէին այցելել երեխաններին:

No comments:

Post a Comment