Գեղեցիկ և բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման հեղինակը ,,Հայոց եկեղեցու պատմություն,, առարկայի ուսուցչուհի Ռ. Բեկնազարյանն էր, որը իններորդցիների միջոցով ներկաներին փոխադրեց սիրո առեղծվածային ու զարմանահրաշ աշխարհը` փորձելով նրանց հաղորդակից դարձնել գեղեցիկ սիրելու արվեստին:
Սերն աստվածային շնորհ է, որն ընծայում է անպարագիծ երջանկություն, հորիզոններ հաղթահարելու ամենազորություն, ընդվզում է աշխարհի, մարդու, ինքն իր դեմ:
Միջոցառման սենյակը կահավորված էր ճաշակով, և ստեղծված էր բանաստեղծական ու մտերմիկ մթնոլորտ:
Մեծերի` խելահեղ սերերի, խելահեղ նամակների տողերը հնչում էին Պագանինիի, Բեթհովենի, Պապետիի, Պաուլսի, Հախվերդյանի և այլոց նրբաճաշակ երաժշտության ներքո: Ներկաները` տնօրեն Ռ. Խառատյանը, ուսուցիչները, նույնպես ներգրավվեցին միջոցառմանը` պատասխանելով աշակերտների` սիրո թեմայով հարցերին և ստանալով սիրո երազային շնչով ձևավորված, օրվա խորհուրդն ամբողջացնող բացիկներ և աղաբլիթներ:
No comments:
Post a Comment