Thursday, December 20, 2012

Եվս մեկ աստղ՝ տպավորությունների երկնքում


Յուրաքանչյուրի հոգու և սրտի նվագարանը հնչեցնում է մի յուրատեսակ մեղեդի, անտեսանելիորեն դառնում գույն, կերպավորվում որոշակի ձևի մեջ:
            Իջևանի թիվ 4 հիմն. դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները երգի և կերպարվեստի ուսուցչուհի Հերմինե Սարդարյանի գլխավորությամբ կազմակերպել էին յուրատեսակ ցուցահանդես: Խիստ բազմազան էին նյութերը և առավել բազմատեսակ ու խոսուն՝ կերպավորումները. ոսկրե ջրահարս ու Ձմեռ պապ, կավե տնակ ու խեցգետին, լորի ու հավի ձվերից՝ կաքավ, մարդուկ, կոներից՝ խնոցի, կաղնից՝ հեքիաթային թզուկներ, ընկույզի կեղևից՝ կրիա, արև, աքլոր, դդմիկներից՝ հրաշալի կերպավորումներ, չորացած ծաղիկներից՝ կոլաժներ և այլն: Խորհրդանշական տոնածառն ամբողջությամբ զարդարված էր երեխանների ձեռքերով պատրաստված անկրկնելի խաղալիքներով: Աշխատանքների դիտումն  ուղեկցվում էր դասական երաժշտությամբ և աշակերտների՝ ամանորյա տոնական երգերի կատարումներով:
Խիզախման էր գնացել երեխայի լուսե միտքը, փորձել հաղորդակից լինել հրաշքիննյութի մեջ տեսնել կերպար, գույնի մեջ դնել ասելիք:
Դպրոցն այնպիսինն է, ինչպիսին նրա սաներն են՝ ձիրքով, ինքնադրսևորմամբ, ապագային պատրաստ կերպարով, իսկ աշակերտը դպրոցի հավաքական պատկերն է: Դպրոցն է ձևավորում գեղագիտական մոտեցում ու ճաշակ, սովորեցնում արվեստի այբուբենը, իսկ արվեստի հետ հանդիպումից ծնված հիացմունքից անկրկնելի ոչինչ չկա
Գ. Մկրտումյան

No comments:

Post a Comment