Sunday, November 6, 2011

Միտք, կամք, հաղթանակ




Նոյեմբերի 5-ին Իջևանի մշակույթի պալատում տեղի ունեցավ գիտակների մրցույթ, որը կազմակերպել էր ՀՕՄ-ի Իջևանի մասնաճյուղը, ի դեմս ղեկավար Նարինե Ճաղարյանի : Մրցույթին մասնակցում էին Նոյեմբերյանի  ,,Ասպետ,,, Իջևանի 
,,Տավուշ,, և Դիլիջանի ,,Դիլիջան,, թիմերը :
Յուրաքանչյուր թիմ ընտրել էր ազգային դրոշի իր սիրած գույնը (Դիլիջան` կարմիր, Նոյեմբերյան` կապույտ, Իջևան`ծիրանագույն):
,,Տավուշ,,  թիմը ներկայացնում էին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի

աշակերտներ ` Գարիկ Նազարյանը, Նինա Թամամյանը,Արամ Երիցյանը, Լավրենտ Նազարյանը, Աննա Մինասյանը և Արման Մեհրաբյանը: 
Թիմի նշանաբանն էր` ,,ՄԻՏՔ,ԿԱՄՔ, ՀԱՂԹԱՆԱԿ,,:
Թեժ պայքարից հետո գրանցվեցին հետևյալ արդյունքները `
Տավուշ 8 միավոր , Ասպետ 7 միավոր,Դիլիջան 4 միավոր :
Ըստ խաղի կազմակերպիչների այստեղ չկային հաղթող և պարտվող թիմեր, յուրաքանչյուր մասնակից բեմից հեռացավ նվերով , իսկ ,,Տավուշ,,թիմը  քաղաքապետարանի կողմից ստացավ հաղթական գավաթը:

No comments:

Post a Comment