Tuesday, November 15, 2011

Մեծ մարդու մեծ կյանքի պատմությունը

Իջևանի թիվ 4 դպրոցի 8-րդ դասարանի  Համաշխարհային պատմության ,,Նապոլեոնի դարաշրջանի,, դասը անցավ մեծ հետաքրքրությամբ: Դասի ընթացքում գործածվեց ոչ միայն դասագիրքը որպես տպագիր նյութ, այլև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով աշակերտները դիտեցին փաստավավերագրական ֆիլմ, որը նվիրված էր 19-րդ դարի մեծ մարդւ` Նապոլեոն Բոնապարտի կյանքի մանրամասներին և նրա պատերազմական արշավանքներին: Հանրագիտարանային նյութը և համացանցում տեղ գտած տեղեկությունները համադրվեցին միմյանց հետ, որի արդյունքում աշակերտները հստակ պատկերացում կազմեցին Նապոլեոն Բոնապարտի կառավարման ժամանակաշրջանի վերաբերող մանրամաների մասին: Ուշագրավ է այն փաստը, որ ամփոփման ընթացքում աշակերտները վայելեցին ,,Նապոլեոն,, խմորեղենը, ցանկանալով ստուգաբանել խմորեղենի անվան բացատրությունը: 



No comments:

Post a Comment