Wednesday, April 18, 2012

Դպրոցական սնունդ


Համաշխարհային բանկի «Դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագրի և ՌԴ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ: Ծրագիրը, որը Հայաստանում իրականացում է 2010 թվականի հոկտեմբերից, սկսվել է Տավուշի և Գեղարքունիքի մարզերից և նպատակ ունի ընդգրկել հանրապետության 1-4-րդ դասարանների շուրջ 50000 աշակերտների: Այն կարևոր է ոչ միայն կրթության առումով, այլ նաև  երեխաների առողջության տեսակետից: Դպրոցական սնունդն արդյունավետ միջոց է խոցելի ընտանիքների բեռը թեթևացնելու և այդպիսի ընտանիքների երեխաների կյանքը բնականոն հունի մեջ դնելու ու կայունացնելու համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս դպրոցին կրթական իր առաքելությանը զուգընթաց լուրջ դերակատարում ունենալ երեխաների ընդհանուր առողջության բարելավման և սնուցման գործընթացում, հատկապես այժմ, երբ սննդի գները շարունակաբար աճում են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: 

No comments:

Post a Comment