Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի
2012 թ. սեպտեմբերի 20-ին կայացած
աշակերտական խորհրդի նիստում որոշվեց
ս/թ. հոկտեմբերի 10-ին անցկացնել աշխորհրդի նախագահի ընտրություններ:
Ձևավորվեց ընտրական
հանձնախումբ՝ յուրաքանչյուր դասարանի խորհրդի կազմում չընդգրկված մեկական սովորողից:
Թեկնածուները, համաձայն ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի, ներկայացրին հաստատության աշակերտական խորհրդի գործունեության իրենց
ծրագրերը: Հոկտեմբերի 1-ից
8-ը դպրոցում ընթացավ թեկնածուների ակտիվ քարոզարշավ: Աշակերտները ծանոթացան նրանց
ծրագրերին:
Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ հանդիպում աշխորհրդի նախագահի
թեկնածուների և դպրոցի աշակերտների հետ: Տեղի ունեցած ակտիվ քննարկման արդյունքում
աշակերտները ստացան իրենց հարցերի սպառիչ պատասխանները թեկնածուների ծրագրերի
վերաբերյալ:
Ընտրական հանձնախմբի
որոշմամբ, քվեարկության գործընթացին որպես անկախ դիտորդ հրավիրվել էր Իջևանի թիվ 3
հիմն. դպրոցի աշխորհրդի նախագահ Մ. Առաքելյանը:
Քվեարկության արդյունքում
Իջևանի թիվ 4 հիմն. դպրոցի 2012-13ուս. տարվա աշխորհրդի նախագահ ընտրվեց 9-րդ
դասարանի աշակերտուհի Մայա Այդինյանը:
Արման Մեհրաբյան 9-րդ դասարան
No comments:
Post a Comment