Tuesday, November 27, 2012

,,Իմ մասին,, ծրագրի փակման հանդիսավոր կոնֆերանսը:



Նոյեմբերի 26-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի ,,Տիգրան Մեծ,, սրահում  տեղի ունեցավ Եվրամիության ֆինանսավորած  ,,Իմ մասին. Հայաստանում երեխաների հույսերի և մտահոգությունների բարձրաձայնումը,,  ծրագրի փակման հանդիսավոր կոնֆերանսը: Բացման խոսքով հանդես եկան Հույսի Կամուրջ ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը և ՀԿ շահերի պաշտպան Զարուհի Բաթոյանը, ՀՀ-ում ԵՎրամիություն պատվիրակության գործառնությունների ղեկավար Ժան Քրիստոֆ Գայրանդը:
 Ներկայացվեց  երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցման արդյունքները (ներկայացրեց  սոցիոլոգ Յուլիանա Մելքումյանը): Ծրագրի նպատակները և ձեռքբերումները ներկայացրեց ,,Իմ մասին,,  ծրագրի համակարգող Նաիրի Մելքոմյանը: 


Ավարտին  մոտեցավ ,,Իմ մասին,, ծրագիրը: Այն գործեց 2010 թվականից՝  ներգրավելով նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին: Ծրագիրն իրականացրեցին Հույսի Կամուրջ և Առաքելություն Արևելք հասարակական կազմակերպությունները:
Շնորհակալություն ծրագրի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ երկու տարի շարունակ մեր գիտելիքների շտեմարանը հարստացնելու և մեզ հաճելի պահեր պարգևելու համար:
                                        
                                                      Արման Մեհրաբյան

No comments:

Post a Comment