Thursday, November 29, 2012

Մարեց հայ երգարվեստի Ծովաստղիկը


Հայ բեմը կորցրեց իր ամենահզոր և ծիրանափող հիշեցնող ձայնը: Յուրաքանչյուր ոք հոգեպես մաքրագործվում է այդ պաշտելի ձայնի ազդեցությամբ և հաղորդակից դառնում աստվածային ու բացառիկ երևույթի:
Ճակատագիրն այսքան դաժան չպետք է գտնվեր հայ ժողովրդի հանդեպ, քանզի Ֆլորա Մարտիրոսյանը սոսկ երգչուհի չէր, այլ մշակույթի դեսպան, արվեստի գործիչ, որն ավելին էր անում իր նախագծերով, քան շատ պատմաբաններ ու  քաղաքագետներ:
Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում հիշատակի օր էր: Երգի ուսուցչուհի Հերմինե Սարդարյանը ոգեկոչեց Ֆլորային, քանզի 7-րդ դասարանցիների շուրթերին թևածում էին նրա երգերը:  Հուզմունքի և ոգևորության ալիքն իր մեջ առավ նաև ուսուցիչներին: Սրտահույզ մեղեդին ծավալվեց ու ծովացավ…
Հոգևոր անմահության ուղին հայ երգարվեստի զարդին կապրեցնի հավետ:
Ննջի’ր խաղաղությամբ, սիրելի’ ֆլորա: Դու կապրես այնքան, որքան կապրի քո երգը, իսկ այն անմահ է…

Սպասումիդ պահերն այնքան դժվար կանցնեն, իմ զարթո’նք սեր,
Մայրամուտին մի ծով դարձար. ճամփեն երկա~ր, Ծովաստղի’կս… 
                          Գ. Մկրտումյան
                        

No comments:

Post a Comment